• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի գրասենյակում Հայաստանի Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «Տրիբուն դե Ժնև» օրաթերթին

11 նոյեմբերի, 2020
Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի գրասենյակում Հայաստանի Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «Տրիբուն դե Ժնև» օրաթերթին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

«Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործություններ իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»

ՄԱԿ ժնևյան գրասենյակում Հայաստանի ներկայացուցիչը հիշեցնում է, որ հրադադարը պատերազմական հանցագործություններ իրագործողներին չի ազատում պատասխանատվությունից։

Հարցազրույցը վարեց Ալան Ժորդանը

Տիրբուն դե Ժնև

10 Նոյեմբերի 2020թ․

Չնայած երկուշաբթի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցման վերաբերյալ հրադադարի համաձայնագիր ստորագրվեց, ակնկալվում է, որ այս հակամարտությունը դեռ հետևանքներ է ունենալու։ Մասնավորապես, ՄԱԿ ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի պնդմամբ միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ պատերազմական հանցագործություններ իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն։

Հարց

Ինչպե՞ս կարձագանքեք վերջին ժամերին ստորագրված համաձայնագրին։

Պատասխան

Մարտական գործողությունների դադարեցման հայտարարությունը արվել է երեկ երեկոյան և ես այս պահին շատ բան չեմ կարող ասել։ Ռուսական խաղաղապահ ուժերը շարժվում են Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։

Հարց

Որո՞նք են այս հակամարտության ընթացքում իրականացված պատերազմական հանցագործությունների առնչությամբ հետագա անելիքները։

Պատասխան

Պատերազմական հանցագործություններ իրականացնողները պետք է ենթարկեն պատասխանատվության, որպեսզի հետագայում հնարավոր լինի կանխարգելել այդ սարսափելի ոճրագործությունների կրկնությունը։ Խաղաղությունը ավելին է քան ոչ պատերազմական իրավիճակը։ Կենսունակ խաղաղության հաստատումը և պահպանումը պետք է խարսխվի ամուր արդարադատության հիմքերի վրա։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում պատերազմը արդի աշխարհակարգի լակմուսի թուղթն է՝ կենսունակության, հումանիտար աղետներին արձագանքելու կարողությունների և իրականացված հանցագործությունների համար պատասխանատվություն ապահովելու առումով։ Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են էկզիստենցիալ վտանգի առջև և նրանք որևէ պարագայում չեն կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մենք լիահույս ենք, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի այս հանգամանքը և կճանաչի  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որպես վերջիններիս անվտանգության ապահովման և փրկության միակ հնարավոր երաշխիք։

Հարց

ՄԱԿ-ը վերջերս դատապարտեց հնարավոր պատերազմական հանցագործությունները։ Կարո՞ղ եք հաստատել դա։ Արդյո՞ք կիրառվել են ֆոսֆորային ռումբեր։

Պատասխան

Իսկապես, ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը հստակ նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված կամայական մահապատիժը հավասարազոր է պատերազմական հանցագործության։ Այդ հանցագործներից մեկը, ում գերեվարել էր Լեռնային Ղարաբաղի բանակը, իր ցուցմունքում ասել է, որ իրենց առաջարկվել էր լրացուցիչ 100 ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր «անհավատ» հայի գլխատման համար։ Ինչ վերաբերում է միջազգայնորեն արգելված ֆոսֆորային ռումբերին, ապա նրանց օգտագործումը Արցախի անտառային ծածկույթների վրա կոնկրետ նպատակ ուներ՝ արդեն իսկ առկա հումանիտար ճգնաժամին ավելացնել նաև բնապահպանական աղետը։

Հարց

Գաղափար ունեք, թե որքա՞ն ջիհադիստներ են եկել Սիրիայից և Լիբիայից հակամարտության գոտի։

Պատասխան

Հայկական աղբյուրները խոսում են առվազն 4000 վարձկանների մասին։ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս նշեց թվով 2000 ահաբեկիչների առկայության մասին։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պետը մատնանշեց, որ վարձկանները հավաքագրվել են այնպիսի տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններից, ինչպիսիք են «Ալ Նուսրան», «Սուլթան Մուրադը», «Ալ Համզան» և այլն։ Սրանք նույն ահաբեկիչական խմբերն են, որոնք անմեղ մարդկանց դեմ զազրելի հարձակումներ են իրականացնում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ եվրոպական քաղաքներում։ Նրանց հավաքագրման և տեղափոխման հետևում կանգնած է Թուրքիան։

Հարց

Ի՞նչ եք կարծում, այսօր առկա իրավիճակում որքանով էր վճռորոշ Թուրքիայի դերակատարությունը։

Պատասխան

Ադրբեջանը իր ինքնիշխանության մի մասը զիջել է Թուրքիային։ Ռազմական առաջադրանքները իրականացվում էին թուրք սպաների հրամանատարության և վերահսկողության ներքո։ Թուրքիան վերահսկում էր Ադրբեջանի օդային տարածքը և աջակցում էր հարձակումներին։

Հարց

Ինչո՞ւ նախորդ երեք հումանիտար հրադադարների փորձերը ձախողվեցին։

Պատասխան

Ադրբեջանի նպատակն էր ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը և ենթարկել այն էթնիկ զտման։ Ադրբեջանի նախագահը դա երբեք չի թաքցրել։ Ադրբեջանը մերժեց հրադադարի խախտումների համար միջնորդների (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից առաջարկված միջազգային վերիֆիկացիայի մեխանիզմների ներդրումը, որպեսզի ագրեսիան շարունակելու գործում մնա անկաշկանդ։ Նույնիսկ պատերազմից առաջ բանակցող կողմերը առնվազն երկու անգամ շատ մոտ են եղել հակամարտության կարգավորմանը և այդ երկու փորձերն էլ մերժվել են Ադրբեջանի կողմից։

https://www.tdg.ch/les-crimes-commis-dans-le-haut-karabakh-devront-etre-juges-894157497321

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: